News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ ոչ մի պետական պաշտոնյա ոչ մի պարագայում և ոչ մի իրավիճակում չի կարող հրաժարվել մեր ռազմագերիների, գերիների վերադարձի պարտավորություններից: Այս մասին գերիների, անհետ կորածների հարազատների և լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի զրույցից տարածված հատվածին, որում վերջինս, խոսելով գերիների մասին, ասում է, թե նրանք իր համար գոյություն չունեն։

«Իմ տեսակետն է, որ մեր քաղաքացիները, որոնք հիմա գտնվում են գերության մեջ, այն մարդիկ են, որոնք երբևիցե, ոչ մի պարագայում չեն լինելու ՀՀ իշխանության ուշադրության կիզակետից դուրս: Քանի դեռ իրենք գտնվում են գերության մեջ, պետք է զբաղվենք իրենց խնդրով: Մեր բոլոր գործողությունները պետք է իրականացնենք՝ ելնելով մի նպատակից՝ գերիների վերադարձ հայրենիք»,-ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ գերիների հարցով երեկ կայացած փակ քննարկմանը հարցրել է պատկան մարմնի ներկայացուցչին, թե մեր այն քաղաքացիներին, որոնց մենք համարում ենք ռազմագերի, արդյո՞ք Ադրբեջանի իշխանություններն էլ են իրենց ճանաչում որպես ռազմագերի:

«Սա կարևոր հարց է, որովհետև ռազմագերիների իրավունքները արձանագրված ու պաշտպանված են մի քանի միջազգային կոնվենցիաներով: Եթե նրանց Ադրբեջանում չեն ճանաչում որպես ռազմագերի, մեր գործիքակազմն էլ է փոխվում, սկսում ենք միայն հումանիտար թեզերի վրա հղում անելով պայքարել նրանց վերադարձի համար: Այդ հարցի պատասխանն ինձ համար 100-տոկոսանոց չէր»,-ասաց պատգամավորը:

Հարցին՝ այդ դեպքում Սիմոնյանն ո՞ւմ է ասել դասալիք, Արսենյանն արձագանքեց. «Ռազմական կանոնակարգերի համապատասխան դրույթները բացատրում են՝ ինչ է դասալիքը: Դրա վերաբերյալ գնահատականը, որակումը կարող է տալ միայն համապատասխան քննությունը: Դա ասելը հռետորաբանության ոլորտից է, հրապարակային քաղաքականության մեջ երբեմն քաղաքական գործիչները հնչեցնում են և իրավունք ունեն հռետորական արվեստի շրջանակում ինչ-որ բաներ ասել, որոնք կարող են մարդկանց համար դիտարկվել որպես կանոն: Հռետորական արվեստի, հրապարակային գործունեության պարագայում կարող են ասել, մարդ են, համեմատություններ անելը հատուկ է մարդկանց»,-ասաց նա:

Գերիների հարազատները բացասական արձագանքեցին՝ իրավունք չունի նման հայտարարություն անել, քանի որ դա կարող է մարդու կյանքի գինն արժենալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին  «Դեժավյու» տելեգր ամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի եւ շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.

«Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան: Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել եւ փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել եւ փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետեւ նախ ծնողներին կվիրավորեմ եւ այլն, եւ այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ