News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ստացած վնասվածքների շրջանակներում իրավապահները պարտավոր են գործեր հարուցել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Իրենք թույլ են տվել քրեորեն արարք, հիմա էլ ուզում են մեղավորությունը բարդել օգնականների վրա: Քանի որ ես ավելի մանրամասն տեղեկացված եմ, կարող եմ արձանագրել, որ պատգամավորներն իրենց պահել են սարսափելի փողոցային վարքագծի տեսքով: Քրգործը պետք է արդեն հարուցված լիներ: Այս գործընթացում ներգրավված բոլոր անձինք պետք է բացատրություններ տան, որի հիման վրա պետք է հարուցվի քրգործ, կամ մերժվի հարուցումը.,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, որ եղել է այդ ծեծկռտուքի կիզակետում չի ընդունում, որ ինքը տուժել է՝ հայտարարելով, որ ինքը ծեծ չի կերել, ինչ պետք է արել են, ինչքան պետք է, կոխել են, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Գերասիմ Վարդանյանը ճիշտ է ասել: Անկախ նրանից՝ տուժողը կա, թե չկա, նախ սա հանրային նշանակության գործ է, եւ տուժողը ողջ հանրությունն է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։

Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի և Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։

Միջադեպից հետո բողոքի ակցիա էր տեղի ունեցել Ազգային ժողովի շենքի մոտ, որի մասնակիցները պահանջում էին միջադեպին մասնակից պատգամավորներին իջնել և պարզաբանում տալ իրենց, իսկ վերջում նաև պահանջեցին նրանցից վայր դնել մանդատները՝ տալով ողջամիտ ժամկետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ