News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ծեծկռտուքները չեն կարող շեղել ուշադրությունը առկա մարտահրավերներից։ Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ անհնար է ուշադրությունը շեղել առկա մարտահրավերներից, օրինակ՝ Սյունիքում, իսկ երեկ տեղի ունեցածը, նրա խոսքով, կարող է շեղել ուշադրությունը միայն կարճ ժամանակով, իսկ խնդիրները մնում են։ 

Պատգամավորը վստահեցրեց, որ ծեծկռտուքի մանրամասներն իրեն հայտնի չեն եւ ափսոսանք հայտնեեց, որ չի կարողացել կանխել այն։

«Այնտեղ մոտ 10 մարդ կար, կային նաեւ անվտանգության աշխատակիցներ։ Ես Հրաչյա Հակոբյանի հետ էի։ Նա հետո ինձ ասաց, որ դռան հետեւում չի եղել եւ մոտեցել է, երբ արդեն ծեծկռտուքը սկսվել է։ Հակոբյանն ինձ ասաց, որ իրեն վիրավորել են, ինքն էլ պատասխան վիրավորել է։ Սա տհաճ, անընդունելի միջադեպ է։ Ես դատապարտում եմ նման գործողությունները՝ անկախ նրանից, թե ով է մեղավոր»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Նա պնդեց, որ ծեծկռտուքին իր մասնակցության մասին լրատվամիջոցների հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ «Ինչ վերաբերում է միջանցքում տեղի ունեցած միջադեպին, ես անձամբ սեղմել եմ դաշնակցականների ձեռքը եւ ասել, որ որեւէ խնդիր չկա»,-շեշտեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը չի քննարկվել։ Նա պարզաբանեց, որ հանձնաժողովն ամեն դեպքում իրավասու չէ քննել պատգամավորների օգնականների միջեւ կոնֆլիկտները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ