News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը

Հայաստանում շարունակում են աճել միայն պետական ​​պարտքն ու գները, մինչդեռ աղքատության մակարդակը մոտենում է 50 տոկոսի։ Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստին 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ ավելի վաղ իր հնչեցրած 10 սոցիալական բնույթի առաջարկներից եւ ոչ մեկը կառավարությունը չի ընդունել։ «Այս տարի պարենային ապրանքների գներն աճել են գրեթե 20 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում կենսաթոշակները եւ նպաստները չեն աճել, ինչպես եւ` նվազագույն աշխատավարձը։ Ընդ որում, նույնքան արագ է աճում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Այս տարվա կեսերին դրա արժեքն արդեն ավելի քան 75500 դրամ է կազմել: Եվ այս ցուցանիշը շարունակում է աճել։ Ստացվում է, որ սովից չմեռնելու համար մարդուն 75500 դրամ է պետք»,- ասաց պատգամավորը։

Ընդ որում, նպաստների չափը, ըստ պատգամավորի, այսօր երկու անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ «Նվազագույն աշխատավարձն այսօր 68.000 դրամ է. Տնտեսության պատասխանատուները երկնիշ տնտեսական աճ են խոստացել, որի ոչ մի նշան չկա։ Եւ ո՞ւր է այն։ Նա մեզ միայն այս տարի մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ է խոստացել»,- ասաց Ավետիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանից արտագաղթը մեծանում է, բնակչությունը՝ ծերանում
Շատերը լքում են հայրենիքը երկրի ապագայի հանդեպ անորոշության պատճառով․․․
Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթով մեկնող ուղեւորները 3 տարով կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»
Իր հերթին հայկական կողմից «FlyOne Armenia» ընկերությունը հայտարարել է, որ…
Դոլարն ու եվրոն թանկանում են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարատու անձանց առաջարկում է դրամական միջոցները պահել անկանխիկ եղանակով
Ելնելով վերոգրյալից՝ հայտարարատու անձանց առաջարկում ենք դրամական միջոցները պահել անկանխիկ եղանակով, ինչն ավելի թափանցիկ և հաշվետու…
Հունվարի 22–ի եւ 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով. Աշոտ Բարսեղյան
Կարճ ժամանակ անց հանրային սննդի ոլորտը ընդվզելու է այս սահմանափակումների դեմ, որովհետեւ այն ծանր հետեւանքներ է ունենալու ոլորտի վրա...
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում
Ի դեպ, անհամապատասխանության դեպքում, սպառողի դիմումի համաձայն…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ