News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 7-ին,  ժամը 21.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց. 1-02 ահազանգած կինը, որ Երևանի Ավետիսյան փողոցի բնակիչ է, հայտնել էր, որ որդուն դանակահարել են։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ խումբը  Ավետիսյան փողոց մեկնեց՝ տուժողի տուն։ 36-ամյա տղամարդուն շտապօգնության խումբը տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա բնակարանում արյան հետքեր կային։ Նախ պարզվեց, որ դեպքը տանը չէր եղել. տղամարդը դանակահարված վիճակում հասել էր տուն։

Մայրը, տեսնելով արնաքամվող տղային, անմիջապես ահազանգել էր 1-03 և 1-02։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները չկարողացան զրուցել տուժողի հետ։ Նա բժիշկների հսկողության տակ էր. ստացել էր մի քանի վնասվածք, այդ թվում՝ պարանոցի շրջանում։

Արաբկիրի քրեական հետախույզները  ձեռնարկած օպերատիվ հետախուզական   միջոցառումների արդյունքում պարզեցին ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև հայտնաբերեցին դեպքի վայրը։ Միջադեպը տեղի էր ունեցել Վաղարշյան փողոցի թիվ 12 հասցեի մոտ։

Շուտով հայտնի դարձավ նաև մասնակիցների շրջանակը։ Տուժող տղամարդու և նույն թաղամասի բնակիչներից մեկի միջև կենցաղային առիթով վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում էլ նա ստացել էր դանակի մի քանի հարված։

Կասկածվողը 36-ամյա տղամարդ էր՝ Ավետիսյան փողոցի բնակիչ։ Նրան հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ Արաբկիրի ոստիկանները նաև բացատրական աշխատանք տարան, որը արդյունք տվեց։ Կեսգիշերին մոտ կասկածվողը եկավ բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։

36-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ