News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 16
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Իսպանիայի առողջապահության նախարարությունը նոր համապարփակ ծրագիր է պատրաստել, որն ուղղված է երկրի քաղաքացիների կողմից ծխախոտի արտադրանքի սպառման դեմ պայքարին։ Այս մասին հայտնել է EFE-ն, փոխանցում է 20 Minutos-ը։

Ըստ թերթի տեղեկատվության՝ կառավարությունը ուշացրել է ծխելու դեմ պայքարի միջոցառումների ձեռնարկումը, քանի որ ջանքերը կենտրոնացած էին կորոնավիրուսի տարածումը կանխելուն։ Առողջապահության նախարարության նոր ծրագրի համաձայն՝ իսպանացիներին կարգելվի մեքենաներում ծխել։

Նշվում է, որ մինչեւ 2023 թվականը Իսպանիայի իշխանությունները նախատեսում են ծխախոտի ծխից եւ էլեկտրոնային ծխախոտից ազատ ավելի շատ գոտիներ ստեղծել։ Ծխելու դեմ պայքարի միջոցառումների թվում նշվում է նաեւ ծխախոտի արտադրանքի հարկերի բարձրացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ