News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Անգլիայի բնակիչը 250 հազար ֆունտ ստերլինգ (330 հազար դոլար) է ծախսել երկրի ամենամեծ երկաթուղու մակետի կառուցման վրա, հայտնել է LADBible-ը։

Սայման Ջորջը սկսել է երկաթգծի մոդել ստեղծել ութ տարի առաջ, եւ վեց ամիս շարունակ չի խոսել իր նոր հոբբիի մասին ընկերուհու՝ Մարիի հետ՝ վախենալով տարօրինակ թվալ նրան։

«Երբ հանդիպեցի Մարիին, հավաստիացրի նրան, որ գինու վաճառական եմ։ Դա ավելի սեքսուալ էր հնչում, քան այն, որ երկաթուղու մակետ եմ ստեղծում», - հիշում է տղամարդը:

Սակայն ի վերջո մակետը դուր է եկել ոչ միայն Սայմանի ընկերուհուն, այլեւ նրա բոլոր ընկերներին։ Ջորջի աշխատանքը, մարդկանց կարծիքով, իսկապես տպավորիչ է։ Նախագիծն իրականացնելու համար տղամարդը նույնիսկ ստիպված է եղել վաճառել սեփական ընկերությունում ունեցած իր մասնաբաժինը, սակայն չի զղջացել դրա համար։

«Ամեն ինչ սկսվեց 12 տարեկանում, երբ շատ ժամանակ էի անցկացնում անցնող գնացքներին հետեւելով»,- ասել է 53-ամյա բրիտանացին։

Որպեսզի 60 մետրանոց մակետը հնարավորինս մոտ լինի իրականին, Ջորջը իրական վայրից մոտ 500 լուսանկար է հավաքել՝ վերստեղծելու համար յուրաքանչյուր թուփ եւ խոտ: Սայմանին նույնիսկ հաջողվել է գտնել մի կադր, որում նա գնացքներ դիտող դեռահաս էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ