News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) եւ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (ԺՀԿ) պատգամավորների միջեւ։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԺՀԿ-ի պատգամավոր Էրքան Այդընը խորհրդարանի նիստին ներկա ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցրել է, թե ինչու է նա օգտագործել հայտնի թուրք գործարար Սեզգին Բարան Քորքմազի ինքնաթիռը, ով փախել էր երկրից փողերի լվացման մեջ մեղադրվելուց հետո եւ այժմ կալանքի տակ է Ավստրիայում:

Սոյլուն ընդդիմադիր պատգամավորին մեղադրել է ստելու մեջ, ինչից հետո ԱԶԿ-ի եւ ԺՀԿ-ի պատգամավորների միջեւ բանավոր վիճաբանություն սկսվեց, որը վերաճեց ծեծկռտուքի։ Խորհրդարանի նիստն ընդհատվել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանն ասել է, որ իրեն «վիրավորած» լրագրող Սեդեֆ Քաբաշի «հանցանքն» անպատիժ չի մնա
Էրդողանի խոսքով՝ «նախագահին վիրավորելը ցանկացած երկրում հանցագործություն է, եւ օրենքը ինչ կպահանջի, այն էլ կկատարվի․․․
Էրդողանն ընդդիմադիր պատգամավորներին մեղադրել է «նախագահին վիրավորելու» մեջ
Պատգամավորներ Էնգին Օզքոչը եւ Այքութ Էրդողդուն մեղադրվում են հունվարի 14-ին հեռուստատեսային ծրագրի ժամանակ Թուրքիայի առաջնորդին վիրավորելու մեջ․․․
Թուրքիայում սոցհարցումները Էրդողանի համար հուսադրող պատկեր չեն ցույց տվել
Էքրեմ Իմաօղլուն Ստամբուլի քաղաքապետն է...
Թուրք ազգայնականների առաջնորդը կոչ է արել պաշտոնանկ անել Ստամբուլի քաղաքապետին
«Սա կատակ չէ։ Ստամբուլը չի ​​հանձնվի ահաբեկչական կազմակերպություններին»,-ասել է Բահչելին․․․
Թուրքիայում դատարանը կալանքի մեջ է թողել իրավապաշտպան Օսման Կավալային
Թուրքական դատարանը հինգշաբթի որոշել է կալանքի մեջ թողնել իրավապաշտպան Օսման Կավալային...
Թուրքերը մինչեւ կոկորդը կուշտ են Էրդողանից․ «Հիմա նա ինքն իրեն չի կարող փրկել»
Նրանց դժբախտությունները կարող են խնդիր լինել Էրդողանի համար, քանի որ տնտեսական ցավը խափանում է Թուրքիայի ամենահաջողակ ժամանակակից քաղաքական գործչի աջակցությունը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ