News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Եթե ​​ճիշտ եմ հասկանում, երեկվա ծեծկռտուքը սկսվել է նրանից, որ ընդդիմադիր պատգամավորի օգնականներից մեկն իրեն ոչ կոռեկտ է պահել իշխող կուսակցության ներկայացուցչի նկատմամբ։ Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով` պատգամավորներն այնտեղ են եղել եւ փորձել են լիցքաթափել իրավիճակը։ Նա վստահեցրեց, որ այլեւս ոչինչ չգիտի։ «Իմ աշխատասենյակում ոչ հանդիպում, ոչ խոսակցություն, ոչ ծեծկռտուք չի եղել։ Ես բացասաբար եմ վերաբերվում նման տեղեկատվության տարածմանը, ինչպես նաեւ` բուն միջադեպին»,- հավելեց Ռուբինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ