News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ ասուլիս՝ ԱՏՁՄ հանրակրթական ծրագրերի թեմայով։ Բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը,  ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

ԱՏՁՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ասուլիսի ընթացքում բանախոսներն ամփոփեցին «Արմաթ» լաբորատորիաների 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ներկայացրին մինչև տարվա ավարտ սպասվելիք նորությունները։

«Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ընթացիկ տեղեկություն ներկայացրեց դեկտեմբերի 12-ին կայանալիք «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության վերաբերյալ, որը կրելու է «Խելացի քաղաք» խորագիրը։ 

«Այս տարի արմաթցիներն իրենց ուժերն արդեն փորձել են «Դիջիկոդ» մարզային ու հանրապետական մրցույթներին, ինչպես նաև առանձին տաղավարով ներկայացել «Դիջիթեք» ցուցահանդեսին։ Այժմ «ԱրմՌոբոտիքս 2021»-ին ներկայացվել է 180 հայտ, որոնցից մրցույթի եզրափակչին մասնակցելու համար ընտրվել է 45 թիմ։ Մրցույթը կանցկացվի այս կիրակի` ժամը 10։00-17։00, Դավթաշենում գտնվող «Օլիմպավան» կենտրոնում», - հավելեց Սեդրակ Վարդանյանը։ 

Բանախոսները նշեցին, որ բարձր են գնահատում պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը, որի շնորհիվ այժմ քննարկվում է մինչև տարեվերջ Սյունիքում 14 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և Կապանում 1 ԱԹՍ լաբորատորիայի հիմնման հարցը։

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կարողությունների օգտագործման մեթոդաբանությունը՝ դպրոցում դասավանդվող STEM առարկաների դասավանդման արդյունավետության նպատակով։

ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը նշեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է 8 ԱԹՍ լաբորատորիաների հիմնում ՀՀ տարբեր մարզերում, ինչը հնարավոր է դարձել Կարեն Վարդանյանի կրթական հիմնադրամի, «Արմաթ» խմբավարների և տարբեր անհատների ու ընկերությունների կողմից կատարված ներդրումների շնորհիվ։ Նշվեց, որ այս թեմաներն առավել բովանդակային կերպով ԱՏՁՄ վարչությունը կամփոփի հունվարին կայանալիք ասուլիսին։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Երևանում տեղի ունեցավ 600-րդ «Արմաթ» աշխատանոցի բացումը, ինչով ամրապնդվեց ՀՀ բոլոր դպրոցներում «Արմաթ» լաբեր ունենալու ԱՏՁՄ հեռանկարը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ