News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիայի ֆեմինիստական տարբերակը կհրատարակվի՝ գրողի հիմնադրամն արդեն հավանություն է տվել այդ գաղափարին, հայտնում է The Guardian-ը։

«Ջուլիա» կոչվող նոր վեպի ստեղծմամբ կզբաղվի ամերիկացի գրող Սանդրա Նյումանը։ Նրա աշխատանքում պատմությունը կպատմվի գլխավոր հերոս Ուինսթոն Սմիթի սիրելիի՝ ճշմարտության նախարարության աշխատակից Ջուլիայի անունից։

Օրուելի որդի Ռիչարդ Բլերը պաշտպանել է այս գաղափարը։ Գրողի հիմնադրամը նախկինում արդեն զբաղվել է հեղինակի որոնմամբ, որը «1984»-ը կնոջ անունից կգրեր, եւ Նյումանին իդեալական թեկնածու է համարում։ Սպասվում է, որ նոր տարբերակը կհրատարակվի 2023 թվականին։

Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիան հրատարակվել է 1949 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Օվկիանիա տոտալիտար պետությունում, որտեղ գերակշռում է Մեծ Եղբոր անձի պաշտամունքը։ Այս պետության բնակիչները զրկված են որեւէ իրավունքից եւ գտնվում են իշխանությունների մշտական հսկողության տակ, որոնք հետեւում են իրենց, մասնավորապես, հատուկ էկրանների միջոցով, որոնք իրենցից մեկ ալիքով եւ ներկառուցված տեսախցիկով հեռուստացույց են ներկայացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ