News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 1-ին, ժամը 20-ի սահմաններում, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Ալավերդի քաղաքում երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել էին Լճկաձոր գյուղի 50-ամյա բնակչի «ԲՄՎ» մակնիշի մեքենան և սրահում նկատել մոտ մեկ տարեկան խոշոր եղջերավոր անասուն։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը կենդանու պատկանելության և տեղափոխման համար փաստաթուղթ չէր ներկայացրել՝ հայտնելով, թե այն իրենն է, տեղափոխում է Լոռու մարզի Ուռուտ գյուղ՝ վաճառելու: Բայց նրա խոսքերը ճանապարհային ոստիկաններին հավատ չէր ներշնչել։ Նրանք Թումանյանի բաժնից օպերատիվ խումբ էին կանչել ու վարորդին, մեքենայով հանդերձ, ներկայացրել բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը, ժամը 18-ի սահմաններում, նրանք խոշոր եղջերավոր անասունը գողացել են Լճկաձոր գյուղից։

Նախապատրաստված նյութերն ու գողոնը, ըստ ենթակայության, ներկայացվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ