News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ապագա գյուղի 31-ամյա մի բնակիչ անասուններ է գողանում։ Սակայն նրան պատասխանատվության ենթարկելու համար իրեղեն ապացույցներ էին հարկավոր, փաստեր, որոնք հետո ի հայտ եկան: Շուտով ոստիկանները տեղեկություններ ստացան, որ դեկտեմբերի 5-ի գիշերը կասկածվողը Այգեկ գյուղում իր «Նիվա» մակնիշի մեքենայով պատրաստվում է գողություն անել:

Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները ժամը 3-ի սահմաններում նշված գյուղում հայտնաբերեցին 31-ամյա տղամարդու «Նիվան», մեքենայում՝ 6 գառ։

Պարզվեց՝ Այգեկ գյուղի բնակիչներից մեկի գոմից էր գառները հափշտակել։ Իրավապահները գողացված անասունները վերադարձրին տիրոջը, իսկ 31-ամյա տղամարդուն ներկայացրին ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննության բաժանմունք։

Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացին վեցամսյա բանտարկության է ենթարկվել ինքնաթիռի ուղեկցորդուհու հետույքին կպչելու պատճառով
50-ամյա կանադացին իրեն մեղավոր է ճանաչել...
Մոսկվայում զենքի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է հայ, ով ԱՄՆ քաղաքացի է
Խաչատուրյանի խոսքով՝ ինքն ԱՄՆ-ից Հայաստան էր մեկնում 2021 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ իրեն բերման են ենթարկել Շերեմետեւո ․․․
Արտաշիսյան փողոցում գազատարին բախված մեքենայի վարորդի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա
Նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ...
Կոտայքում Mercedes-ը մոտ 80 մետրից ընկել, բախվել է քարերին և հայտնվել անդունդում. Վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Կոտայքի մարզում, հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը…
Մալայզիայում ջրհեղեղի վնասը 1.46 միլիարդ դոլար է գնահատվել
Դեկտեմբերի կեսերին եւ հունվարի սկզբին մի քանի նահանգներում անսովոր հորդառատ անձրեւների հետեւանքով տասնյակ մարդիկ մահացան, ավելի քան 120.000 մարդ տեղահանվեց...
Խոշոր հրդեհի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 76–ամյա քաղաքացին օրեր անց մահացել է
Փրկարարները շենքից տարահանել էին 28 քաղաքացու, բնակիչներից Ռ. Ս.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոնում, նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ