News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարկային վարկանիշների Fitch միջազգային գործակալությունը դեկտեմբերին Թուրքիայում սպառողական գների ինֆլյացիայի մինչեւ 25 տոկոս արագացում է ակնկալում:

Fitch-ը այս շաբաթվա զեկույցում 17,2%-ից վերանայել է իր գնահատականը, հայտնում է Finans Gündem-ը: Այնտեղ ասվում է, թե ակնկալվում է, որ ինֆլյացիան հաջորդ տարվա սկզբին կհասնի գագաթնակետին եւ մինչեւ 2022 թվականի վերջը կդանդաղի մինչեւ 19 տոկոս:

Թուրքիայում սպառողական գների ինֆլյացիան նախորդ ամսվա 19,9 տոկոսից նոյեմբերին աճել է մինչեւ 21,3 տոկոս այն բանից հետո, երբ դոլարի նկատմամբ լիրան անկում ապրեց։ Կենտրոնական բանկը նվազեցրեց տոկոսադրույքները մինչեւ 15 տոկոս՝ տնտեսական եւ ֆինանսական կայունության վերաբերյալ մտահոգություն առաջացնելով ներդրողների եւ տեղական ավանդատուների շրջանում:

Fitch-ը կանխատեսում է, որ ուժեղ տնտեսական աճը, աճող ինֆլյացիան եւ թույլ լիրան նշանակում է, որ Թուրքիայի կենտրոնական բանկի ցածր տոկոսադրույքների քաղաքականությունն անընդունելի է: Նշվում է, որ կենտրոնական բանկը 2022 թվականին բազային տոկոսադրույքը կբարձրացնի մինչեւ 17 տոկոս։

Fitch-ը բարձրացրել է Թուրքիայի տնտեսական աճի այս տարվա գնահատականը։ Ըստ վարկանշային գործակալության, 2022 թվականին տնտեսության աճը կկազմի 3,6 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 4,5 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ