News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի կորստի բազմաթիվ հանգամանքներ պետական ​​գաղտնիք են, եւ այսօր անհրաժեշտ է զերծ մնալ ցանկացած հրապարակումից։ Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանում արդեն քրեական գործ է հարուցվել Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի` Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցման, ինչպես նաեւ հակառակորդի կողմից հայ զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ։ Այդուհանդերձ, ինչպես նշեց վարչապետը, այս քրեական գործով ներգրավված առանցքային անձանցից մեկին այդպես էլ չհաջողվեց ձերբակալել:

«Այնուամենայնիվ, կան հարցեր: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ընդդիմությունը, ունենալով որոշակի գաղափարներ եւ շահեր, առաջարկներ է ձեւակերպում, որոնց պատասխանները կարող են տարբեր տեսակի շահարկումների տեղիք տալ։ Շատ մանրամասներ պետական ​​գաղտնիք են պարունակում»,- ընդգծեց Փաշինյանը։

Միաժամանակ նա հերքեց այն մեղադրանքները, ըստ որոնց իշխանություններն ի սկզբանե են որոշել հանձնել վերոնշյալ գյուղերը։

«Եթե ամեն ինչ հենց այդպես լիներ, ապա հայ զինվորականներն այնտեղ չէին լինի»,- ասաց քաղաքական գործիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին և ասել, որ ամեն ինչում հայերն են մեղավոր
Ադրբեջանի դեսպանը արցախահայության դեմ ագրեսիան անվանել է․․․
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»...
Պատերազմից 3 տարի անց ՀՀ տնտեսությունը կրկնապատկվել է, դիմադրողականությունը էապես մեծացել է. Քերոբյան
Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանը դառնա անհամեմատ ավելի բարձր դիմադրողական, ավելի զարգացած երկիր եւ կարողանանք հույսներս դնել մեզ վրա, ոչ…
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ քրվարույթի շրջանակում չի հարցաքննվել…
Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան
Իրավաբանը բացասական վերաբերմունք է հայտնել...
Ադրբեջանում շարունակվում է կտտանքների եւ գերիների հետ անմարդկային վեաբերմունքի գործելաոճը. փորձագետ
Ադրբեջանում պաշտոնապես 55 հայ գերի կա...
Ամենաշատ