News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ ընտրվելու իրողությունն ինքնին խորը մտահոգությունների և անվստահության մթնոլորտ ձևավորելու հիմնավոր պատճառ դարձավ համամարդկային մշակութային ժառանգության պահպանման առաքելությամբ կյանքի կոչված միջազգային հիշյալ կազմակերպության նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հատկապես վերջին տասնամյակներում Ադրբեջանի կողմից հայատյացության խորապատկերի ներքո հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացրած բացահայտ վանդալիզմի քաղաքականության մասին փաստարկները բազմիցս ներկայացվել են միջազգային ամենատարբեր հարթակներում: Սակայն արդյունքում այդ պետությունը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև շարունակելու միանգամայն ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել հատկապես 2020թ. սեպտեմբերին իր իսկ կողմից սանձազերծված պատերազմի թե ընթացքում և թե պատերազմից հետո՝ նախաձեռնելով ու ոչնչացնելով Արցախի Հանրապետության իր կողմից բռնազավթված տարածքներում առկա, բացառապես հայկական ծագման, բազմահազար պատմամշակութային տարաբնույթ հուշարձանները:

Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Պատերազմի ավարտից հետո պայթեցվեց Ղարաբաղցոց Ս.Ամենափկիչ եկեղեցին, շարունակվող վանդալիզմի զոհ դարձան մշակութային բազմաթիվ հաստատություններ, ինչի մասին փաստում են իրենց իսկ կողմից համացանցում տեղադրված տեսանյութերն ու լուսանկարները:

Իսկ ներկա ժամանակներում Ադրբեջանում հայատյացության խորապատկերի վրա երկրի նախագահի մակարդակով հայկական հուշարձանների ոչնչացման, հուշարձաններից հայատառ գրությունների վերացման մասին հրահանգները լուրջ ապացույցներ են այն մասին, որ այդ երկիրը շարունակում է մնալ որպես համամարդկային քաղաքակրթության թշնամի:

Թվում է միջազգային կառույցների կողմից այդ ամենի նկատմամբ արձագանքները պետք է լինեին համարժեք, սակայն, տարաբախտաբար, ականատես ենք լինում միանգամայն հակառակ վերաբերմունքին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
57 անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցությունը երկարացվել է 2 ամսով. Այն կազմում է ամսական 300 հազար դրամ
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության...
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. 6 ՀԿ-ների հայտարարությունը
Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին...
Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը...
Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, դրան պատասխան չհնչեց. Մամիջանյան
Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են...
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում...
Ամենաշատ