News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ընթերցեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը:

«Հայաստանը երաշխավորում է տրանսպորտայինն անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի ու Նախիջանի միջև, քաղաքացիների, բեռների երկկողմ փոխադրում և այլն: Այդ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը: Հիմա հարց, սա ի՞նչ է, եթե ոչ մի քանի կոմպոնենտից բաղկացած ուղղակի միջանցք», - հայտարարեց պատգամավորը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կարծում է, որ հարցը տվող պատգամավորի քաղաքական ուժը պետք է կողմնորոշվի մի հարցում՝ ինքը մեկնաբանում է տեքստը՞, թե՞ հաղորդում է ուրիշների մեկնաբանությունը, որ իրենց հանձնարարված է որպես սեփական մեկնաբանություն հաղորդել:

«Նախ այդ կետը եթե կարդում եք, կարդացեք, որ գրած է՝ նախ բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպոորտային կապերը, երկրորդը՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը:

Դուք ուզում եք ստանաք պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք, թե չէ, թե՞ դուք ուզում եք, որ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք: Եթե ձեր ուզածը դա է, այլ խնդիր: Ասում եք՝ Հայաստանի հաշվին ճանապարհ է տրվում: Հայաստանը շահագրգռված է բոլոր ճանապարհների բացմամբ, այո, մենք պատրաստ ենք ու շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի բացմամբ այն ընկալմամբ, որ, այո, Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցություն ստանան Նախիջևանի Հանրապետության հետ, Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով կապ ստանա Իրանի ու ՌԴ-ի հետ», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե այն, ինչ իրենք առաջարկում են, լիարժեք համապատասխանում է Հայաստանի շահերին:

Աննա Մկրտչյանն էլ արձագանքեց, թե շատ լավ հասկանում է, որ խորհրդարանում նստածներին Նիկոլ Փաշինյանը SMS-ներ է գրում, բայց իրենց մոտ դա չի աշխատում:

«Նախորդ մոտեցումները, որ դուք իմ հարցերի հետ կապված որդեգրել էիք, որ չէիք մոտենում, դա ձեզ համար ավելի շահեկան էր, որովհետև ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ էլ դիվանագիտական անդրադարձ չկար: Նախորդ դեպքերում արտիստիզմը ձեր մոտ գերակշռում էր, հիմա թե արտիստիզմը, թե պատասխանի տեխնիկան ուղղակի զրոյական է», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ հաստատեց՝ այո, SMS-ներ գրում է, իրենք էլ իրեն են գրում:

«Պրոբլեմն այն է, որ ովքեր ձեզ SMS-ներ ենգրում, դուք չեք ճանաչում նրանց, ոչ էլ նրանց հետ շփվել եք, ձեր ղեկավարին են գրում SMS կոնկրետ հանձնարարություններով, դուք սկի չեք հասկանում, թե ինչ եք խոսում: Ձեզ կտան, կասեն՝ կարդա, կկարդաք, սկի չեք էլ հասկանա, թե ինչ եք կարդում», - ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ