News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը, Եվրոպայում դաշնակիցների հետ միասին, դիտարկում է պատասխանների ողջ շրջանակը այն դեպքի համար, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ Տարբերակներից մեկը, նրա խոսքով, նախատեսում է Ռուսաստանի մեկուսացում համաշխարհային ֆինանսական համակարգից, գրում է «Կոմերսանտը»։

«Ինչպես մենք մանրամասն խոսեցինք երեկ երեկոյան (անվտանգության հարցով ճեպազրույցի ժամանակ), այն, ինչ մենք քննարկում ենք, հավասարազոր է լինելու Ռուսաստանի փաստացի մեկուսացմանը համաշխարհային ֆինանսական համակարգից, այն ամբողջ քայքայմամբ, որը դա կստեղծի ռուսական բիզնեսի, ռուսների եւ աշխատելու, ճանապարհորդելու ու առեւտուր իրականացնելու նրանց հնարավորության համար։ Մենք դիտարկում ենք տարբերակների ամբողջ միջակայքը»,- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տված իր ցուցմունքների ժամանակ ասել է Նուլանդը՝ պատասխանելով հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնի հարցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ