News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեր ղեկավարների օրոք Արցախն ազատ էր ու անկախ ու մեր ղեկավարներն առանց որևէ  թշնամի պետության ղեկավարի կամ այլ որևէ պաշտոնյայի արգելք չունեին Արցախ այցելելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Դահլիճի այն հատվածից, որտեղ նստած են իշխող «Քաղաքական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, լսվեց. «Լացացնում եք»:

«Լացացնում եմ՝ լացեք»,- արձագանքեց Մամիջանյանը:

Այնուհետև նա իր հարցն ուղղեց արդարադատության նախարար Կարեն Անդրեսյանին. «Հայտնաբերել եմ, որ մեր հայրենակիցներն ունեն հարստացման հետաքրքիր սխեմա: Գրեթե վստահ եմ, որ անօրինական է: Բայց նախ դուք ասեք՝ օրինական է, թե անօրինական, եթե անօրինական է, ինչպե՞ս կարելի է դեմն առնել:

Ցանկացած տնտեսվարող, ով վերջին 30 տարվա ընթացքում տուգանվել է  հարկայինի կողմից և երբ որ առկա է անգամ դատական ակտ, շատ հեշտությամբ կարող է գումարով կամ առանց գումարի քննիչից կորզել ցուցմունք, որ կանխակալ մոտեցում կար իր հանդեպ, դիմի դատարան, դատարանն էլ անհասկանալի կերպով կվերնայի միանգամից վարչական ակտը, այլ ոչ թե դատական որոշումը, որը պարտավոր էր անել: Վստահաբար սա օրինական չէ, ինչպե՞ս սրա դեմն առնել»:

Արդարադատության նախարարն ասաց, որ ներկայացված պատմությունը ծանոթ սխեմա կամ մեխանիզմ չէ, պարզաբանում խնդրեց:

Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Ներկայացված էր հստակ իրադարձությունների հաջորդականություն, որպես իրավաբան հստակ կարող էիք որակել որպես անօրինական:

 

Տպել
Ամենաշատ