News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որն այսօր ներկայացվել է նաև ԱՀ դատախազության կողմից, հաստատել է այն հանգամանքը, որ Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Միհրան Մուսայելյանն ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«2021 թ․ նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Միհրան Մուսայելյանը նոյեմբերի 26-ին ռուսական խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել էր հայկական կողմին։

Նախնական բժշկական զննության արդյունքում պարզվել էր, որ Արցախի Հանրապետության քաղաքացին բռնության է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որն այսօր ներկայացվել է նաև ԱՀ դատախազության կողմից, հաստատել է այդ հանգամանքը։ Ադրբեջանցիների կողմից բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետևանքով քաղաքացին ստացել է մի շարք վնասվածքներ մասնավորապես՝ Մ. Մուսայելյանի մարմնի վրա արձանագրվել, հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Հայ գերիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ ադրբեջանական կողմը էթնիկ և կրոնական ատելության հիմքով ցուցաբերել և ցուցաբերում է առանձնակի դաժանություն և բռնություն։ Այս իրավիճակը տարիների ընթացքում Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանքն է»,- հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ