News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ տեղի է ունեցել Ռազմական կոմիտեի 19–րդ նիստը՝ տեսակապի միջոցով։ Նիստին մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ  Արտակ Դավթյանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նիստի ընթացքում քննարկվել են ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև՝ Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման և Հավաքական անվտանգության տարածաշրջաններում դրանց ծավալման ու կիրառման ժամանակ զորքերի կոալիցիոն խմբավորումների հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը: ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերին է ներկայացվել հավաքական անվտանգության համակարգը և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Դիտարկվել են հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածի՝ ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Որոշումներ են ընդունվել Կազմակերպության հավաքական ուժերի բաղադրիչի կառավարման արդյունավետության բարելավման վերաբերյալ:

Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերը վերահաստատել են ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների բնույթը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ դրանք չեզոքացնելու և ՀԱՊԿ ռազմական ներուժը բարելավելու համար համատեղ գործողությունները համակարգելու վերաբերյալ։

Միջոցառման արդյունքում ստորագրվել է Ռազմական կոմիտեի նիստի արձանագրությունը, որում արտացոլված են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հիմնական ուղղությունները:

Ռազմական կոմիտեի հերթական նիստը կանցկացվի ՀՀ-ում՝ 2022թ. 1-ին կիսամյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կալաշնիկով. ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել Տաջիկստանի եւ Ղրղզստանի հակամարտությանը
Լեոնիդ Կալաշնիկովը հույս է հայտնել, որ հակամարտության կողմերը իրենք կցանկանան, որ միջնորդներ լինեն Ռուսաստանից...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Տաջիկստանի եւ Ղրղըզստանի սահմանին անհապաղ հրադադար հաստատելու կոչ է արել
ուրջ մտահոգություն են առաջացնում սահմանին վերսկսված ռազմական բախումները, որոնց հետեւանքով վիրավորներ կան․․․
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կբացառեր տարբեր տեսակի միջադեպերը
Նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ ինքը բավական լավ գիտի ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի խնդիրները...
Կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար. ՀԱՊԿ-ը հայկական բանակը կզինի ժամանակակից զինատեսակներով
Այդ բոլոր ծրագրերը, նրա խոսքով, կիրականացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում...
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսով քննարկել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ․․․
Զաս․իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է աշխատել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման ուղղությամբ
Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն․․․
Ամենաշատ