News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


Քանի որ «Զանգեզուրի միջանցք» կոչվողն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, իրականում խիստ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար, ենթադրելի է, որ այդ առումով կարող են լինել և սպառնալիքներ, և  ճնշումներ, որովհետև այն թուրքական աշխարհը կապող պորտալարի դեր պետք է կատարի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը

«Եթե իրավիճակը, ճնշումները հասնեն այն աստիճանի, որ խնդիրը հնարավոր չլինի բանակցություններով կարգավորել, լինի սպառնալիք պատերազմի, դուք գիտակցելով պահի լրջությունը, կարևորությունը, անվտանգությունը, պատրաստ կլինե՞ք  հրաժարական տալ՝ հետաձգելու կամ կանխելու պատերազմը, որպեսզի երկրորդ անգամ չգնանք պատերազմի»,-ասաց Ղազինյանը։

Ի պատասխան Փաշինյանն արձագանքեց. «Կներեք, նախ ես ուզում եմ իմանալ, թե դուք ո՞վ եք և ո՞ւմ եք ներկայացնում այս դահլիճում, երբ խոսում եք ադրբեջանական տերմինաբանությամբ։ Դուք այս հարցի մեջ ներկայացնում եք Ադրբեջանի Հանրապետությունը, դա ինձ համար հստակ է։ Ինձ համար միշտ էլ հստակ է եղել, որ Հայաստանի Հանրապետությունում կան ազդեցության ցանցեր, և մենք հենց հիմա բոլորով ուղիղ եթերում տեսանք նման ցանցերից մեկի գործունեության արտահայտություն, ես դրանում չեմ կասկածում։ Դուք ԱԺ-ում ադրբեջանական նարատիվ տարածողն եք։ Եվ ես զարմացած չեմ, որովհետև էն գլխից գիտեի, որ ոչ միայն ձեր, այլև ձեր քաղաքական ուժի  առաքելությունը օտար երկրների նարատիվներ զարգացնելն է։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս դատի տալ, և մենք առիթ կունենանք դա ապացուցել»։

 

Տպել
Ամենաշատ