News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Համլետ Գագիկի Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Նախօրեին Բատիկյանը փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ ազատվել էր փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Նա օգոստոսի 3-ին ազատվել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից եւ հաջորդ օրը նշանակվել այդ ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար, որը, ազատվելով նախարարի պաշտոնից, փոխվարչապետ էր նշանակվել: Հիմա արդեն Բատիկյանը տեղափոխվում է Պաշտպանության նախարարություն, որն այժմ Սուրեն Պապիկյանն է ղեկավարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ