News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտնել են բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման իրենց շահագրգռվածության մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մասնավորապես նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով կկարողանա Նախիջեւանի հետ ճանապարհային եւ երկաթուղային հաղորդակցություն ապահովել։ «Հայաստանն իր հերթին Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ կստանա Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Կարծում ենք, որ հենց այս տրամաբանությամբ պետք է գնալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ։

Համոզված ենք նաեւ, որ Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ամրագրված կետերը բխում են մեր ազգային շահերից», - ընդգծել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ