News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակից դուրս որեւէ հարց չի քննարկում:

Այս մասին դեկտեմբերի 8-ին ԱԺ նիստում կառավարության ժամին հայտարարեց հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։ Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը։ «Կա՞ն արդյոք պայմանավորվածություններ այս հարցով։ Կա՞ն արդյոք բանավոր պայմանավորվածություններ»,- հարցրեց Կյուրեղյանը:

Գրիգորյանն իր հերթին շտապեց հերքել Ալիեւի հայտարարությունները։ «Ուզում եմ եւս մեկ անգամ հաստատել եւ հավաստիացնել, որ մեր քննարկումները կամ բանակցությունները հիմնված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների վրա։ Այս շրջանակներից դուրս որեւէ հարց չի քննարկվում։ Ըստ այդմ, խոսել որեւէ բանավոր քննարկումների կամ պայմանավորվածությունների մասին, իմ կարծիքով, բոլորովին տեղին չէ»,- ընդգծեց փոխվարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ