News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք պնդում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների ներսում եւ տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, գրել է Mehr-ը։

«Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական միջոցը երկրների ինքնիշխանությունը հարգելն է, եւ հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարում Իրանի Իսլամական Հանրապետության փայլուն պատմությունը՝ մենք ողջունում ենք բոլոր երկրների համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Ռաիսին։

Կարեւորելով Թեհրան-Անկարա հարաբերությունները տնտեսական եւ առեւտրային ոլորտներում՝ նա նշել է, որ «շուտով Թեհրանում համատեղ հանդիպման անցկացմամբ համագործակցության զարգացումը նոր փուլ կմտնի»։

Էրդողանը եւս ընդգծել է Թեհրանի եւ Անկարայի միջեւ համատեղ հանդիպումների անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ «Թեհրան կատարելիք իր այցից հետո երկու երկրների հարաբերությունները նոր փուլ կմտնեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ