News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում փոխըմբռնում է ձեռք բերվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սակայն, ըստ վարչապետի, հետագայում ադրբեջանական կողմը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա, մասնավորապես, մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները, թե հայկական կողմը պետք է նշի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետները։

«Սոչիում մենք փոխըմբռնում ունեինք, եւ ես հաստատում եմ այն ​​ամենը, ինչի մասին խոսել եմ այն ժամանակ։ Իմ բոլոր ասածները նախօրեին հաստատվեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ես այդ դիրքորոշումն եմ արտահայտել, եւ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել հենց այդ դիրքորոշման շուրջ»,- ասաց Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ