News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


2018-ին գալով իշխանության՝ ես ժառանգեցի բանակցային գործընթաց, որի տրամաբանությունը չէր ենթադրում Լեռնային Ղարաբաղի գտնվելը Ադրբեջանից դուրս։ Այս մասին դեկտեմբերի 8-ին ԱԺ նիստում կառավարության ժամին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Վարչապետը նախկին իշխանություններին կրկին մեղադրեց բոլոր մեղքերի մեջ։ Մասնավորապես, նրանց մեղադրեց Ղարաբաղի հարցում «անբարենպաստ» բանակցային պայմաններ ստեղծելու մեջ։ «Դուք դեռ ոչ մի բառ չեք ասել, թե ինչպես ինքներդ կկանխեիք պատերազմը։ Գնացեք եւ մտածեք, թե ինչ կանեիք 2018-ին, 2019-ին եւ 2020-ին: Ի՞նչ կանեիք, որպեսզի պատերազմ չլիներ: Ինչո՞ւ չեք անում։ Ես ասում եմ, որ պատերազմը կանխելու միակ միջոցը տարածքների վերադարձն էր՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման»,- տարակուսեց Փաշինյանը՝ դիմելով ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին։

Նրա հավաստիացմամբ՝ ինքը պատրաստ է ցանկացած պահի հաստատել իր խոսքերը։ «Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ նախկին իշխանությունները Ղարաբաղին նույնիսկ տեսական հնարավորություն չեն թողել Ադրբեջանից կազմից դուրս լինելու»,- ասաց կառավարության ղեկավարը։ Նա նաեւ իր նախորդներին մեղադրեց բանակն ու երկիրը թալանելու մեջ։ «Առաջարկում եմ փակ նիստ անցկացնել։ Ես ինձ հետ կբերեմ անցած բանակցություններից փաստաթղթեր, որպեսզի ապացուցեմ իմ ճիշտ լինելը»,- հայտարարեց վարչապետը։ Այս խոսքերից հետո սկսվեց խոսքակռիվ՝ բղավոցներով ու փոխադարձ մեղադրանքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ