News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել Վազգեն Գագիկի Միքայելյանին:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Վազգեն Միքայելյանը (ծնվ. 1996 թ.) 2017-ին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրան, այնուհետև, ՀՀ կառավարության կողմից ստանալով տարկետում, ուսումը շարունակել է նույն ամբիոնի ասպիրանտուրայում։

14.07.2021-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Զուգամիտության հարցեր Ֆրանկլինի համակարգով և նրա ընդհանրացումներով շարքերի համար» թեմայով:

2021 թվականի օգոստոսի 27-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ Վազգեն Միքայելյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Վազգեն Միքայելյանը 7 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք նաև զեկուցվել են 8 միջազգային կոնֆերանսներում։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազատեց Արման Աշոտի Աթանեսյանին:

Նա ՀՀ կառավարության կողմից ստանալով տարկետում, ուսումը շարունակել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 02․07․2021-ին կայացել է թեկնածուական ատենախոսությանս պաշտպանությունը «Ազդանշանի անալոգաթվային ձևափոխման գծայնության ինքնակարգաբերմամբ լավարկման միջոցների մշակումը և հետազոտումը» թեմայով։

2017թ․-ի հունիս 1-ից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում որպես՝ անալոգային և խառը ազդանշանային սխեմաների նախագծման առաջի կարգի ճարտարագետ, սկսած 2019թ․-ի հունիս 1-ից որպես երկրորդ կարգի ճարտարագետ։ Ընկերությունում հնարավորություն է ստացել աշխատել ոլորտի տեղացի և արտերկրյա առաջնակարգ մասնագետների հետ, միաժամանակ ծանոթանալ նորագույն տեխնոլոգիական մշակումներին, ինչը թույլ է տվել Արման Աթանեսյանին իրականացնել հիմնարար և կիրառական բնույթ կրող գիտական և գիտատեխնիկական աշխատանք։ Աշխատանքները ուղված է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամաբ նոր միկրոսխեմաների հետազոտմանը ու նախագծմանը։ Զուգահեռ դասավանդում է ՀԱՊՀ-ի Գյումրու մասնաճյուղում «էլեկտրոնիկա (Սինոփսիս)» կրթական ծրագրով բակալավրի և մագիստրատուրայի կրթական աստիճանի խմբերում։

2021 թվականի օգոստոսի 27-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի 046 մասնագիտական խորհրդի որոշմամբ Արման Աթանեսյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հանդիսանում է 5 գիտական հոդվածների հեղինակ, որոնցից մի քանիսը զեկուցվել են միջազգային կոնֆերանսներում։

Տպել
Ամենաշատ