News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփումներում պետք չէ նրանց խղճալ, առավել ևս՝ խուսափել նրանցից:Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։

Հաշմանդամությունը միշտ չէ, որ տեսանելի է: Կան հաշմանդամության տարբեր տեսակներ, որոնք առաջին հայացքից ակնհայտ կամ առհասարակ տեսանելի չեն, սակայն դա չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն:

Ոչ տեսանելի հաշմանդամությունը կարող է հակասել հասարակության շրջանում առկա կարծրատիպերին այն մասին, թե ինչպիսին կարող են լինել հաշմանդամություն ունեցող անձինք՝ ձևավորվելով նրանց հետ շփման կամ նրանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի սովորույթներ կամ նորմեր:

Օրինակ՝ տեսանելի հաշմանդամություն ունեցող անձը միանգամից կարող է խարանի կամ խտրականության ենթարկվել՝ առանց հնարավորություն ունենալու ինքնադրսևորվելու, իր կարողություններն ու հմտությունները ներկայացնելու: Մինչդեռ ոչ տեսանելի հաշմանդամություն ունեցող մարդկանց ավելի հաճախ մեղադրում են «հաշմանդամությունը կեղծելու» կամ «ուշադրություն փնտրելու» մեջ:

Երկու դեպքում էլ սա խնդրահարույց է, քանի որ թիրախավորում է հաշմանդամություն ունեցող անձը միայն այն պատճառով, որ հաշմանդամություն ունի:

Նման դրսևորումների պատճառ է նաև իրազեկման պակասը:

Տպել
Ամենաշատ