News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծին: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացնելով փաթեթը, նշեց, որ դրա նպատակն ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նմախատեսումն է: Նրա խոսքով, ինքնակամ շինարարությունների գործընթացը տարիներ շարունակ բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետեւանքով տարբեր քաղաքներում աղճատվել է քաղաքաշինական պատկերը եւ անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել:

«Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլեւս չեն օրինականացվելու: Բայց քանի որ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված ինքնակամ շինությունները բոլորը քանդվեն եւ քաղաքացիները մեծ վնասներ կրեն, կա մի հստակ մեխանիզմ, որով նախատեսված է, թե ինչպես են օրինականացվելու մինչեւ օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները: ըստ այդ մեխանիզմի արագ պետք է գործողություններ ձեռնարկեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել հունվարի 1-ից սկսած մինչ օրենքի ուժի մեջ մտնելը: Նրանց տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի իրենց կադաստրի կոմիտե ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը, որն ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունն ավելի հստակ կսահմանի:

Դրանից հետո արդեն Երեւանում կառուցված ինքնակամների համար տրված է ժամկետ մինչեւ 2023-ի հունվարի 1-ը, որպեսզի գան, հաշվառվեն: Այն համայնքներում, որտեղ կան քաղաքային բնակավայրեր մինչեւ 2024 թվականն է ժամկետ տրված, իսկ գյուղական վայրերում մինչեւ 2025-ի հունվարի 1-ը»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, այսուհետ ավելի խիստ պատիժներ ու սանկցիաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք չեն իրագործի տեսչական մարմինների պահանջները՝ կասեցնելու ապօրինի շինարարությունները, չեն ապամոնտաժի ու ազատի պետական հողերը:

Հաջորդ փոփոխությունն, ըստ նրա այն է, որ եթե առաջ դատարան դիմելու դեպքում ավտոմատ կասեցվում էին վարչական մարմնի գործողությունները, ապա այս դեպքում դա ավտոմատ չի լինելու եւ միայն դատարանի հատուկ որոշում կարող է կասեցվել վարչարարությունը: «Ժամկետները  բավարար են, որ մեր քաղաքացիները չտուժեն»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Կադաստրի կոմիտեն արդեն իրականացնում է օդային լուսանկարահանումներ Հայաստանի բնակավայրերի եւ կոնկրետ ժամկետից սկսած Հայաստանում կունենանք X ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ. «Մենք չենք կարող ասել, որ այսօրվանից այս պահին գոյություն ունեցող ապօրինի շինությունները քանդվում են, որովհետև, հասկանալի է, որ լինի, պետք է որոշակի ժամանակային լագ թողնել»,–ասաց նա։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց, որ ամբողջ դաշտային աշխատանքներն ավարտված են, տվյալների մշակման փուլում են գտնվում։

Ինչ վերաբերում է ժամկետներին, թե որ օրվանից հետո չեն իրականացնի ինքնակամ շինարարություն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այստեղ պետք է շատ հստակ լինեն և այնպիսի ժամանակային հատված չտան, որ մեծածավալ ապօրինի շինություններ լինեն։ «Հիմա մենք այս քննարկմամբ խթան ենք տալիս, որ բոլորը ամեն ինչ թողնեն, ապօրինի շինարարություն անեն, սենց բան ոնց կարելի է անել, չի կարելի նման բան անել։ Մենք հիմա իբր պայքարում ենք, բայց երաշխավորում եմ, որ ձեր նշած երեք ամսվա ընթացքում աննախադեպ մեծ ծավալի ապօրինի շինարարություն կսկսվի»,–ասաց նա։

Ի վերջո քննարկումից հետո որոշում կայացվեց նախագիծը անհետաձգելի ճանաչել, արտահերթ Ազգային ժողովի նիստ հրավիրել, արագացված ընթացակարգով ընդունել։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև հարցի կարգավորման օպերատիվ շտաբ ձևավորել, որ ամենօրյա ռեժիմով բոլոր համայնքներից տեղեկություններ ստացվեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ