News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ին կատարվել է 489 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք է գրանցվել:

Արցախի ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26 626 քաղաքացու հետազոտություն, որից 4381-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 1 մահվան դեպք՝ 73-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ-ն չի բացառում, որ համավարակը Եվրոպայում կավարտվի օմիկրոնի ալիքից հետո
Հավանական է, որ տարածաշրջանը մոտենում է համավարակի եզրափակիչ փուլին...
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 7 947
Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7 947 մարդով...
Հարավային Կորեայի նախագահը չեղարկել է մամուլի ասուլիսը երկրում օմիկրոնի տարածման պատճառով
Մուն Չժե Ինը հրաժարվել է ամենամյա մամուլի ասուլիսից կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վրա կենտրոնանալու նպատակով...
Գիտնականները մտահոգված են փոքր ժողովուրդների անհետացման վտանգով COVID-19 համավարակի պատճառով
Գիտնականների խոսքով՝ ոչ կոնտակտային ժողովուրդներ, չնայած իրենց մեկուսացման, այնուամենայնիվ, կարող են վարակվել կորոնավիրուսով...
Համավարակի հետեւանքով Գերմանիայի տնտեսության վնասը գերազանցել է 300 միլիարդ եվրոն
Միայն առաջիկա մի քանի տարիներին ուժգին տնտեսական աճի պայմանով հնարավոր կլինի քայլ առ քայլ չեզոքացնել բացերը...
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19 ախտորոշմամբ 6 211 մարդ
Երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 63 205 դեպք...
Ֆոտոռեպորտաժներ