News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Deutsche Bank-ի վերլուծաբանները նշել են այն հիմնական միտումները, որոնք կազդեն մակրոտնտեսության վրա 2022 թվականին։ Այս մասին ասվում է բանկի հաշվետվության մեջ, որից քաղվածքներ է մեջբերում ՌԲԿ-ն։

Ի թիվս այլ բաների, փորձագետները ֆոնդային շուկաներում ազատ փողի դարաշրջանի ավարտ, կենտրոնական բանկերի թվային արժույթների առաջացում, ինչպես նաեւ ապրանքային բաժնետոմսերի ավելցուկ են կանխատեսում: Փորձագետները կարծում են, որ հաջորդ տարի համաշխարհային տնտեսությունը ստագֆլյացիայի չի ենթարկվի։ Բանկի ստրատեգները կարծում են, որ ձեւավորվող միտումը կարելի է բնութագրել «գրոուֆլյացիա» (growthflation) տերմինով՝ բարձր աճի տեմպերի եւ բարձր գնաճի համակցություն։ Մյուս կողմից՝ թանկացումներին կաջակցեն այսպես կոչված ուղղաթիռային փողերը՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ բնակչության աջակցությանն ուղղված միջոցները։

Ընդհանուր առմամբ, չնայած նոր շտամի ի հայտ գալուն, փորձագետներն ակնկալում են, որ COVID-19-ի դեմ պայքարը հաջող կլինի։ Նրանք մատնանշում են պատվաստանյութերի հասանելիության աճը, ինչպես նաեւ` դեղամիջոցների ի հայտ գալը, որոնք կարող են ուղիղ կերպով պայքարել կորոնավիրուսի դեմ։ Նաև Deutsche Bank-ն աշխատաշուկայի արագ վերականգնում է ակնկալում, վերլուծաբանները դրա աճի տեմպերը հիպերձայնային են անվանում: Մյուս կողմից, աշխատուժի բարձր պահանջարկ ունեցող աշխատաշուկան եւ դրա հետեւանքով աշխատավարձի բարձրացումը եւս մի գնաճային գործոն են դառնում։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա առաջիկա տարում քննարկման կենտրոնական թեման լինելու է տիեզերքի ռազմականացման խնդիրը։ Շատ երկրներ տիեզերքը որպես «վայրի արեւմուտք» են տեսնում, հայտարարել է Deutsche Bank-ը։ Սակայն գործող պայմանագրերը բավարար չեն նոր տեսակի տեխնոլոգիաների ու սպառազինությունների ի հայտ գալու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ