News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում փոփոխություններ կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է Գյումրիի ճանապարհների ծրագրի իրականացմանը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով որոշումը՝ նշեց. «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի շրջանակներում կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված երեք պայմանագրով 2021 թվականին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարման համար»:

Նա տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում շենքերի և շինությունների  կապիտալ վերանորոգման, և մեքենաների և սարքավորումների ձեռքբերման նպատակով 948 մլն դրամ  է անհրաժեշտ հատկացնել։

Ըստ Սանոսյանի՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրն երկու բաղադրիչ ունի՝ փողոցների բարեկարգում և էներգախնայող արտաքին լուսավորության ցանցի ստեղծում:

Նրա խոսքով՝ ծրագրի ընդհանուր գումարը 23.84 մլն եվրո է, ծրագրի շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թ.-ից և կշարունակվեն մինչև 2022 թ-ն:

Նախարարը հայտնեց, որ 15.4 մլն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, 6.5 մլն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար::

Գնել Սանոսյանի ներկայացմամբ՝ նախատեսված է 26 կմ ճանապարհների ասֆալտապատում, որն ընդգրկում է Գյումրիի 37 փողոց՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով, նաև դրանց լուսավորության ցանցի փոփոխման ծրագրեր:

Նա հավաստիացրեց, որ 2022 թ.  նախատեսված ճանապարհների 26 կիլոմետրն ավարտված կլինի, ինչպես նաև երեք հրապարակները ու լուսավորության ամբողջ ցանցը ձևավորված կլինի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ամենաշատ