News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դպրոցական աղջիկը Ավստրալիայից կարողացել է ազատվել շնաձկից եւ օգնել է 16-ամյա երիտասարդին, որը նույնպես քիչ էր մնում դառնար շնաձկան զոհը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Ինչպես պատմել են ականատեսները, նրանք լսել են ծովում լողացող երկու դեռահասների ճիչերը։

«Սկզբում մտածեցինք, որ նրանք խաղում են, իսկ հետո սկսեցին բղավել, որ իրենց վրա շնաձուկ է հարձակվել»,- ասել է ափից տեղի ունեցողին հետեւող Փիթեր Հոբսը։

Աղջկան հաջողվել է հետ մղել շնաձկանը, դուրս լողալ ափ եւ օգնել ընկերոջը, որն ավելի թեթեւ վնասվածքներ էր ստացել։ Տուժածներին առաջին օգնություն է ցուցաբերել Փիթերի կինը՝ Դիանան, որը բուժքույր է, իսկ մի քանի րոպե հետո լողափ են եկել բժիշկները։

«Շնաձուկը կծել էր աղջկա ոտքը եւ ձեռքը, տղայի մեջքն էր քերծել»,- ասել է Դիանան։

Տղային հիվանդանոցից դուրս են գրել հաջորդ օրը, բայց նրա ընկերուհին դեռեւս բժիշկների խնամքի տակ է։ Տեղի իշխանությունները հաստատել են միջադեպը եւ փակել լողափը, որտեղ տեղի է ունեցել շնաձկան հարձակումը։

«Ոչ ոք չկարողացավ նկարագրել, թե հատկապես ինչ շնաձուկ էր հարձակվել դեռահասների վրա, բայց ձկնորսության աշխատակիցները կզրուցեն զոհերի հետ, որպեսզի ավելի ստույգ տեղեկություն ունենան»,- ասվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ