News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հայտնի իրավապաշտպան, գործարար, Anadolu kultur ՀԿ–ի նախագահ Օսման Կավալան կալանավայրից տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է  Թուրքիայի կողմից ՄԻԵԴ–ի որոշումներն անտեսելու հետեւանքներին։

Indepedent–ի թուրքական ծառայության լրագրողի հարցերին պատասխանած Օսման Կավալան նշել է, թե իր նկատմամբ անհիմն մեղադրանքները ապացուցում են, որ իրեն քաղաքական նկատառումներով են պահում կալանքի տակ։

«Իմ հանդեպ դատավարությունը ցույց է տալիս Թուրքիայում դատական համակարգի խաթարված ու փլուզված լինելը։

Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը ինձ անհապաղ ազատ արձակելու որոշում է կայացրել, սակայն ինձ հրաժարվում են ազատ արձակել։ ՄԻԵԴ–ի որոշումը չկատարելը կարող է Թուրքիայի վրա ունուղղակի տնտեսական բացասական ազդեցություն ունենալ։ Նախ Թուրքիայի ձայնի իրավունքը կսահմանափակեն, այնուհետ կսառեցնեն, ինչն էլ նաեւ տնետսական հետեւանքներ կունենա»,–նշել է Օսման Կավալան։

Նշենք, որ Օսման Կավալան մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին աջակցելու եւ լրտեսության մեջ։ Նա 4 տարուց ավել գտնվում է կալանքի տակ։

Տպել
Ամենաշատ