News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում էլեկտրամոբիլների համար հարկային արտոնությունները կերկարացվեն մինչեւ 2023 թվականը։ Այս մասին ԱԺ նիստում Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականի հուլիսի 1-ից չեղարկվել է էլեկտրամոբիլների ներմուծման եւ վաճառքի ԱԱՀ-ն։ Այնուամենայնիվ, տվյալ արտոնությունն ուժը կորցրել է արդեն այս տարի։ «Երկու տարվա ընթացքում՝ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը, Հայաստան է ներկրվել 5291 էլեկտրամոբիլ։ Եվ միայն 2021 թվականի առաջին կիսամյակում՝ 2468։ Համեմատության համար՝ ողջ 2018 թվականի ընթացքում ներկրվել է ընդամենը 12 նման մեքենա։ Այսպիսով, արդեն գործում է 40-45 լցակայան, որից մոտ 20-ը՝ Երեւանում, վեցը՝ Գյումրիում, երեքական՝ Ծաղկաձորում, Դիլիջանում եւ Իջեւանում, մեկական՝ Վանաձորում, Սեւանում եւ Աշտարակում։ Հիմնական ավտոճանապարհներին տեղադրվել են եւս մի քանի կետեր։ Պետական արտոնություններից բացի՝ գործում է նաեւ քաղաքայինը։ Երեւանի քաղաքապետարանն, օրինակ, էլեկտրամոբիլներն ազատել է ավտոկայանատեղիների տուրքից»,-ասաց Գաբրիելյանը։

Ավելին, իր հերթին, շրջակա միջավայրի նախարարությունը դրամաշնորհային ծրագիր է իրականացնում՝ պետական ​​ավտոպարկը էլեկտրամոբիլների փոխելու նպատակով։ Նախարարությունը, մասնավորապես, պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների առաջին խմբաքանակը՝ բաղկացած 10 մեքենայից։ «Այս միջոցառումների շնորհիվ երկրում հայտնվեցին էլեկտրամոբիլների շարժիչների սպասարկման մասնագետներ, ինչպես նաեւ բացվեց լցակայանների արտադրության ձեռնարկություն»,-ասաց փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ