News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


««3+3» ձևաչափը կարող է խնդիր ստեղծել և արդեն ստեղծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում տարվող բանակցություններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ սրա օրինակներից մեկն այն է, որ Ստոկհոլմում օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հրաժարվեց հանդիպել ՀՀ ԱԳ նախարարին համանախագահների մասնակցությամբ, առանձին համանախագահների հետ հանդիպումից, սրան գումարվում է Ադրբեջանի կողմից որոշակի պարբերականությամբ հնչող հայտարարությունները, որ  Արցախի հարց այլևս գոյություն չունի:

«Այս պարագայում առաջին խնդիրը, որը պետք է հասկանալ «3+3» ձևաչափի շրջանակում, առհասարակ ինչ հարցեր են քննարկվելու այդ ֆորմատում, դեռևս մեզ համար պարզ չէ, թե ինչ թեմաներ են առաջ քաշվելու: Այսինքն, կան հարցեր, որոնք որևէ ձևով հստակ չեն, հրապարակային չեն, դժվար է այս պահին վերջնական գնահատական հնչեցնելը»,- ասաց Տ. Աբրահամյանը:

Նրա խոսքով, եթե Հայաստանը մտնում է այս գործընթացի մեջ, նվազագույնը  պետք է հստակցումներ կատարեր, թե դա ինչ ձևաչափ է իրենից ներկայացում և ինչ տրամաբանության ներքո է մտնում այդ խաղի մեջ:

Հարցին՝ կարո՞ղ է այդ ձևաչափը սրացման հանգեցնել, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ասաց. «Չեմ կարող ասել՝ ինչի կարող է հանգեցնել, այս պահին սրացմանը տանող մեծ թվով այլ պատճառներ կան: Չի բացառվում, որ սա կարող է նաև ընդհանուր իրավիճակի լարման ևս մեկ դետալ դառնալ»:

ԱԺ պատգամավորը նշեց, որ Թուրքիայի մշտական նպատակը եղել է  ոչ միայն դառնալ համանախագահող երկիր, այլ առավել մեծ ընդգրկուն ներգրավածություն ունենալ մեր տարածաշրջանում  տեղի ունեցող գործընթացներում, բնականաբար այդ  նախաձեռնությունը դրա շրջանակներում է տեղավորվում:

«Ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը համարում են, որ Արցախի հարց գոյություն չունի: Այս պայմաններում բնական է, որ Թուրքիայի ջանքերն, ինչպես նաև Ադրբեջանի դեպքում, ուղղված են լինելու Հայաստանի դերի էական նվազեցմանը, մարգինալացմանը, նաև Հայաստանի համար կարևորություն ներկայացնող թեմաների երկրորդ, երրորդ պլան մղմանը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ