News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է վերացնել ծանր վիրավորանքը քրեականացնող աղմկահարույց օրենքը: Այս մասին Ազգային ժողովի նիստին Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծւ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց, որ նախորդ գումարման խորհրդարանն իր աշխատանքի վերջին օրերին ընդունեց ծանր վիրավորանքը քրեականացնող օրինագիծը։ «Ակնհայտ է, որ այդ օրենքը խնդրահարույց է Սահմանադրության տեսակետից։ Ավելին, դա հակասում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային։ Այս օրենքի նպատակն էր սահմանափակել հրապարակային ելույթները, խոսքի ազատությունը, քննադատությունը, մասնավորապես՝ պաշտոնյաների նկատմամբ՝ քննադատողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջոցով»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորը նաեւ հրապարակեց արդարադատության նախարարի ավելի վաղ մատնանշած տվյալները: Այդպես, ըստ կառավարության ներկայացուցչի, Հայաստանում այս հոդվածով հարուցվել է 106 գործ։ «Դրանցից 18-ը գտնվում է վարույթում Փաստորեն, այս օրենքը նպատակ ունի սահմանափակել մեկ անձի նկատմամբ քննադատությունը, քրեական գործեր հարուցել, պատիժներ կիրառել։ Հավատացեք, որ ընթացքի մեջ են գործեր, որոնք վերաբերում են միայն մեկ անձի։ Իսկ, ահա, ընդդիմության հասցեին նման հայտարարությունները ոչ մի իրավական հետեւանքի չեն հանգեցրել»,- նշեց պատգամավորը՝ ակնարկելով քննադատական ​​արտահայտությունները հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Ըստ պատգամավորի՝ օրենքը որոշակի գնահատական տվող դատողություններ ու ձեւակերպումներ է պարունակում. «Այս կամ այն գործով որոշումը կախված կլինի այն դատավորներից, ովքեր այսպես թե այնպես կմեկնաբանեն այս ձեւակերպումները՝ յուրաքանչյուրը յուրովի։ Իսկ դա իր հերթին կհնագեցնի այս կամ այն ​​անձի հայեցողությամբ որոշումներ կայացնելուն։ Ակնհայտ է նաեւ, որ նույն խախտման համար չի կարելի քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվել՝ ի հեճուկս սահմանադրական սկզբունքի, ըստ որի նույն արարքի համար չի կարելի պատժվել երկու անգամ»,- պարզաբանեց Աղվան Վարդանյանը։

Նա նաեւ նշեց, որ թե՛ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ միջազգային կազմակերպությունները բացասաբար են արձագանքել այս օրենքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ