News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Ով ում ինչքան է հայհոյում, եկեք այդ դիսկուրսի մակարդակին չանցնենք, որովհետեւ դա ձեր շահերից չի բխում, վստահեցնում եմ: Այս մասին ԱԺ-ում վիրավորանքը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Ձեր նկատմամբ էդ կարծիքը արտահայտելու ցանկությունը մարդկանց մոտ այքան շատ է, որ ինչ-որ ֆրանցիասի ինձ համար անհայտ ֆանտաստ գրողներ են գտնում, դերասաններ են գտնում, որ կարողանան էս օրենքը շրջանցեն ու իրենց ասելիքը ասեն: Ինչ վերաբերում է դագաղների հարցին, ախր ձեր իշխանությունը հազարավոր դագաղներ Եռաբլուր է բերել, հազարավոր դագաղներ են կովիդից առաջացել»,-ասաց նա:

Մամիջանյանը նշեց, որ վերջերս ընդդիմադիր լրագրողներից մեկը հիշել էր, որ նախկին իշխանությունների օրոք երբ իշխող խմբակցության պատգամավորը որեւէ լրագրողի կամ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ ոչ վայելուչ գործողություն էր իրականացնում, գրեթե գոլոր ՀՀԿ-ական պատգամավորները արագ փորձում էին հարթել այդ խնդիրը. «Բայց այս անգամ լրագրողների, ԱԺ աշխատակազմի անդամների նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, դրա որակում ես ձեզնից չկա: Չեք ասում՝ լավ էր, թե վատ էր»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ