News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Դուք հիմա սուտ մատնություն գործեցիք, ինչի համար քրեական գործեր կան, եւ Ձեր հայտարարությունը կավելացվի դրան: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին` արդյո՞ք պատրաստ է հանուն ԵՊՀ-ի հրաժարվել բուհի ռեկտորի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելուց՝ գրագողության մեջ մեղադրանքների պատճառով։

Նրա խոսքով` լրագրողը սովոր է ամենուր երեւալ ու փչացնել միջոցառումները: Նա պարզաբանեց, որ ասվածին ավելացնելու ոչինչ չունի։ «Մենք գիտենք, թե որտեղից են Ձեզ ուղորդում եւ որտեղից եք ֆինանսավորում ստանում: Դուք հայտնվում եք` սկանդալներ հրահրելու համար: Դուք եւ ձեզ այստեղ ուղարկածները վաղուց վարկաբեկել եք ԵՊՀ-ն եւ շարունակում եք դա անել՝ ի տարբերություն մեզ, ով ամենօրյա աշխատանքով փորձում է բարձրացնել բուհի հեղինակությունը, որքան էլ փորձեք կանխել դա»,- ասաց քաղաքական ուժի ներկայացուցիչը, ով խոսքի ազատության ջատագովն էր ընդդիմություն լինելու ժամանակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ