
Աբխազիայի ներկայացուցիչներն առաջարկել են վրացական կողմին սկսել պետական սահմանի սահմանազատման եւ սահմագծման ընթացակարգը։ Սուխումի եւ Թբիլիսիի դիվանագետները հանդիպել են Ժնեւում՝ Անդրկովկասում անվտանգության եւ կայունության շուրջ բանակցությունների շրջանակում, հայտնում է Աբխազիայի ԱԳՆ-ն։
Նրանք ցանկանում են համատեղ պետական սահման հաստատել` տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավման համար։ «Սահմանների համաձայնեցման գործընթացը հնարավորություն կտա տեղում լուծել բազմաթիվ հարցեր եւ կհեշտացնի պետական սահմանը պաշտոնապես հաստատված անցակետերով հատելու ընթացակարգը»,- նշել են Աբխազիայի ԱԳՆ-ում։
Բացի Աբխազիայից եւ Վրաստանից, բանակցություններին մասնակցում են նաեւ ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչները։ Քննարկման մասնակիցները, բացառությամբ վրացական պատվիրակության ներկայացուցիչների, Վրաստանի հետ Աբխազիայի Հանրապետության պետական սահմանին իրավիճակը հանգիստ եւ կայուն գնահատել: