News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևանի Շիրակի փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 54-ամյա տղամարդու կողմից վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ պատահարին մասնակից մյուս ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Կատարվել են դեպքի վայրի  և վերոնշյալ ավտոմեքենաների զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: 

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021թ. դեկտեմբերի 8-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝  հիշյալ վայրում միմյանց են բախվել Արագածոտնի մարզի 38-ամյա բնակչի «Վազ 2121» և ՀՀ ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի վարած ծառայողական «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդ տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը և մյուս ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Քրեական գործով կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություներ, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Ոսկեպատ գյուղի միջհամայնքային ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Համաձայն նախնական տվյալների՝ 2021թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, վերոնշյալ ճանապարհին միմյանց են բախվել  «Միցուբիշի» և «Հունդայի Տուքսոն»  մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինի ուղևորներից մեկը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղևորը և  «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ
Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ․․․
2022-ին Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու հետ կապ ունեցած անձի «Օպելի» անվադողում մեծաքանակ թմրամիջոցներ են գտել
Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ...
Պերուում ժայռից ավտոբուսի ընկնելու հետեւանքով առնվազն 6 մարդ  զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Լիմայից ընթացող ավտոբուսը ընկել է Անկաշ նահանգում 70 մետր խորությամբ անդունդը․․․
Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում
Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս...
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին…
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս. Դատախազություն
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը...
Ամենաշատ