News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 միլիարդ դրամի գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն մեղավոր չի ճանաչում. նա հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանն ասաց, որ քրեական գործը նոր չէ, նախկինում Գասպարյանը վկայի կարգավիճակ է ունեցել։

«Սա հերթական անիմաստ ու անհիմն մեղադրանքն է։ Վլադիմիր Գասպարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Արդեն չեմ էլ հիշում՝ քանի մեղադրանք է առաջադրվել Գասպարյանին, որովհետեւ անտարբեր ենք վերաբերվում։ Պարապությունից դրդված մեղադրանքներ են առաջադրում։ Բոլորը շինծու են»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հատվածին, թե Գասպարյանը, հանդիսանալով նաեւ Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, կազմակերպության գույքն օտարելու վերաբերյալ կեղծ արձանագրություն է կազմել, Աթանեսյանն արձագանքեց.

«Ո՞նց եք պատկերացնում, որ ոստիկանապետը կեղծ արձանագրություն կազմեր, սուտ է, նման բան չի եղել։ Նա հրավիրվել է հարցաքննության, հրաժարվել է ցուցմունք տալուց, որովհետեւ անօգուտ է նրանց ինչ-որ բան բացատրելը. ունեն հանձնարարություն, կատարում են»։

Հարցին՝ արդյոք հայտնի՞ է՝ ում հաղորդման  հիման վրա է մեղադրանք առաջադրվել Գասպարյանին, փաստաբանն ասաց. «Հակակոռուպցիոն կոմիտեի նահապետը «Դոգն» ա, իրեն պետք է էդ հարցը տաք»։

Նշենք, որ նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը), 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Գասպարյանին

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամարայում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար հետախուզվող 33-ամյա Արմենին գտել են Երեւանում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները մարտի 28-ին…
2 անձի դանակահարած Եղեգնաձորի բնակիչը կալանավորվել է
Վերջինս, նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 32-ամյա տղամարդու որովայնի ձախ հատվածին...
Խուլիգանություն մարզադաշտի տարածքում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները մարտի 28-ին…
Բելգիացին ինքնասպան է եղել արհեստական ինտելեկտի հետ երկու ամիս շփվելուց հետո. L'Avenir
Բելգիացին, որը տարվել է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով եւ շուրջ երկու ամիս քննարկել արհեստական ․․․
«Ընկերների գումարներն էին, հանում էի տայի իրենց». Վաչագան Ղազարյան. Armlur.am
Ղազարյանը շեշտեց՝ ինքը միայն դատարանին է պարտավոր ասել, թե որտեղից իրեն այդ գումարը...
Արաբկիրի ոստիկանների պայքարը անօրինական թմրաշրջանառության դեմ. թմրանյութը պահում էին դպրոցի հետնամասում
Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարում Արաբկիրի...
Ամենաշատ