News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չեխիայի Հանրապետության նշանակված վարչապետ Պետր Ֆիալան, ով վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորում է հանրապետության նոր կառավարությունը, նախագահ Միլոշ Զեմանից պահանջել է հրաժարվել ապագա կաբինետի կազմի դեմ առարկություններից եւ  որքան հնարավոր է շուտ կազմակերպել իր նշանակման արարողությունը, հաղորդում է Չեխական ռադիոն։

Զեմանը պնդում է, որ Ֆիալայի կողմից իրեն առաջարկված ապագա նախարարների ցուցակից պետք է բացառել Ծովահենական կուսակցության կողմից ԱԳ նախարարի պաշտոնում առաջադրված Յան Լիպավսկուն։ Նախագահը կասկածում է, որ նա որակով կկատարի իր պարտականությունները, քանի որ չունի դիվանագիտական ​​աշխատանքի անհրաժեշտ որակավորում եւ փորձ։ Այս քաղաքական գործիչը, մասնավորապես, դարձավ Ռուսաստանի Դաշնությունից եւ ՉԺՀ-ից ընկերությունների կողմից «Դուկովանի» չեխական ԱԷԿ-ում նոր էներգաբլոկի կառուցման մրցույթին մասնակցության համար ազգային անվտանգության նկատառումներով մերժման մասին օրենքի նախաձեռնողներից մեկը: Լիպավսկին, ըստ տեղական լրատվամիջոցների, չի կիսում պետության ղեկավարի կողմից Իսրայելին աջակցելու քաղաքականությունը եւ չափազանց զուսպ է վերաբերվում նախագահի` Չեխիայի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ