News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Համարանիշեր գողանալու և դրանք վերադարձնելու դիմաց վարորդներից փող պահանջելու կասկածանքով օրեր առաջ Վաղարշապատի բաժին բերման էր ենթարկվել Էջմիածնի Պուշկինի փողոցում բնակվող 25-ամյա մի երիտասարդ։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին մեքենաներից գողացված համարանիշեր։

Պարզվել էր, որ բերման ենթարկվածը պարբերաբար մեքենաներից համարանիշեր էր գողացել ու «տելեգրամի» միջոցով կապ հաստատելով տերերի հետ՝ դրանք վերադարձնելու դիմաց պահանջել էր փող: Երիտասարդը ներկայացվել էր տարածքային նախաքննական մարմնին, որտեղ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ 25-ամյա էջմիածինցին մենակ չի գործել, այլ՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդի հետ։ Նա մայրաքաղաքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին ու տվել խոստովանական ցուցմունք։ Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ նրանք միայն Էջմիածնում շուրջ 20 մեքենաների համարանիշեր են գողացել։ Պարզվել է նաև, որ համարանիշեր են գողացել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

«Կրկին հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ թույլատրվում է կորցրած կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել դրանց կրկնօրինակը, որոնք քաղաքացիները կարող են ստանալ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում։ Այսինքն, մեքենայատերերը նշված հանցավոր ոտնձգություններից այսուհետ պաշտպանված են»,-նշում են ոստիկանությունից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ