News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը


Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և երթևեկության հապաղումները նվազեցնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ամենօրյա ռեժիմով գործնական քայլեր ձեռնարկել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս համատեքստում ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության բաժնի ծառայողները օրերս մի շարք աշխատանքներ են կատարել։ Համապատասխան ուսումնասիրություններից հետո չկարգավորվող հետիոտնային անցումներից առաջ տեղադրվել են, այսպես ասած՝ աղմուկային շերտեր։

Երբ դրանց վրայով մեքենաներ են անցնում, անիվների հետ շփումից աղմուկ է առաջանում, ինչը զգոնացնում է վարորդներին՝ հուշելով, որ առջևում հետիոտնային անցում կամ վտանգավոր հատված կա։ Արդեն 50-ից ավելի հետիոտնային անցումներից առաջ տեղադրվել են աղմուկային շերտեր։ Նման շերտեր տեղադրվել են նաև ճանապարհների այն հատվածներում, որտեղ, ըստ ուսումնասիրությունների և վերլուծությունների, հաճախ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Ճանապարհային երթևեկության անվտանգության առումով պակաս կարևոր չէ լուսացույցերի տեսանելիությունը։

Այս առումով ևս տարվում է ամենօրյա աշխատանք։ Վերջին 6 ամսվա ընթացքում մայրաքաղաքի 20-ից ավելի խաչմերուկներում լուսացույցերը ճանապարհի աջ մասից տեղափոխվել են կենտրոն, ինչն արվում է կա՛մ ճոպանների, կա՛մ մետաղական կոնստրուկցիաների միջոցով։ Մի առանձին խնդիր են երթևեկության հապաղումները, որոնք նվազեցնելու առումով ևս ամենօրյա ուսումնասիրություններ և գործնական քայլեր են ձեռնարկվում։ Օրերս Գայի պողոտայի և Աճառյան փողոցի լուսացույցերի աշխատանքը նորից կոորդինացվել է և ձևավորվել է, այսպես ասած՝ «կանաչ ալիք»՝ ինչպես Մաշտոցի պողոտայում։

Ճանապարհային ոստիկանությունը ամենօրյա ռեժիմով շարունակում է ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված աշխատանքների կատարումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հաղթանակ զբոսայգում 2021-ին կնոջ սպանության և նրա ամուսնու սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական...
Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 450-ը
Ամբողջ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 457-ի․․․
Ավազակություն կատարած երեք երիտասարդն էլ հայտնաբերվել և ձերբակալվել են
Արաբկիրի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները...
Աբխազիայի արեւելքում գյուղերից մեկում հայկական դպրոց է այրվել
Հրշեջների ժամանման պահին դպրոցն ամբողջությամբ բռնկվել էր՝ չնայած անձրեւին․․․
Փոխքաղաքապետ Սիմոնյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել
Մենք երկու անգամ միջնորդություն ենք ներկայացրել, որ առերես հարցաքննություններ անցկացվեն Սիմոնյանի դեմ ցուցմունք տված մարդկանց հետ․․․
Վարդենիսում զուգագուլպան դեմքին քաշած կինը մտել է տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա, դեզոդոր փչել աչքերին
Մարտի 22-ին, ժամը 10․15-ին  ոստիկանության Վարդենիսի բաժնում ավազակության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ