News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2021 թվականին աշխարհում ռեկորդային թվով՝ 293 լրագրող է կալանավորվել։ Սա ամենաբարձր ցուցանիշն է դարձել, ասվում է Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի (ԼՊԿ)` հինգշաբթի հրապարակված զեկույցում:

«Կոմիտեն պարզել է, որ 2021 թվականին իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարելու համար բանտարկված մեդիա ոլորտի մասնագետների թիվը հասել է ռեկորդային 293 մարդու։ Առնվազն 24 լրագրող մահացել է այս տարի իրենց մասնագիտական ​​գործունեության արդյունքում, եւս 18-ը մահացել է անհասկանալի հանգամանքներում»,- ասվում է ԱՄՆ-ում գործող կոմիտեի հայտարարության մեջ։

Իրավապաշտպանները նշում են, որ 2020 թվականին ձերբակալվածների թիվը կազմել է 280 մարդ:
Միջազգային կազմակերպության գնահատականներով՝ պարզվել է, որ լրատվամիջոցների ձերբակալված աշխատակիցների մեծ մասը Չինաստանում է՝ 50 մարդ։ Մյանմարը երկրորդն է (26)՝  զինված ուժերի իշխանության գալուց հետո տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված։ Դրան հաջորդում են Եգիպտոսը (25), Վիետնամը (23) եւ Բելառուսը (19): Տասնյակում են նաեւ Թուրքիան (18), Էրիթրեան (16), Սաուդյան Արաբիան (14), Իրանը (11): Ռուսաստանում, ըստ զեկույցի, 14 լրագրող է կալանավորվել։ Արեւմտյան Եվրոպայի երկրներում եւ ԱՄՆ-ում, կոմիտեի տվյալներով, նման դեպքեր չեն եղել։

Թուրքիան ավելի վաղ զբաղեցնում էր առաջին տեղը նմանատիպ ցուցակներում։ Անցյալ տարի թուրքական իշխանություններն ազատ արձակեցին 20 մարդու, սակայն զեկույցի հեղինակները հակված չեն դա որպես խոսքի ազատության հետ կապված իրավիճակի բարելավման նշան դիտարկել: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, կոմիտեն նշում է, որ 2018 թվականին լրագրող Ջամալ Հաշաքջիի սպանությունը «ավելի արդյունավետորեն լռեցրեց լրագրողական համայնքը, քան ձերբակալությունների նոր ալիքները»։

«Աշխարհում ձերբակալված լրագրողների թիվը վեցերորդ տարին անընդմեջ 250-ը գերազանցելու պատճառները տարբեր երկրներում տարբեր են: Բայց ամենուր նկատվում է հստակ միտում՝ անկախ լրագրության աճող մերժում»,- ասվում է զեկույցում։

Ինչպես նշում է կազմակերպությունը, 2021 թվականին ամբողջ աշխարհում 19 մարդ է սպանվել իրենց մասնագիտական ​​գործունեության համար, երեքը սպանվել են «թեժ կետերում» աշխատելիս, եւս երկուսը՝ փողոցային բողոքի ցույցերը լուսաբանելիս։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ