News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանը 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի Վաշինգտոնի դիվանագիտական ​​բոյկոտին միանալու Կանադայի և Մեծ Բրիտանիայի որոշումը «ֆարս» է անվանել, հայտնում է AP-ն։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն ասել է, որ Պեկինը չի անհանգստանում, որ պաշտոնական անձանց բացակայությունը դոմինոյի էֆեկտի կհանգեցնի, քանի որ բազմաթիվ պետությունների ղեկավարներ, կառավարությունների ղեկավարներ եւ թագավորական ընտանիքի անդամներ արդեն գրանցվել են մասնակցության համար:

Նրա խոսքով՝ Չինաստանը հրավերներ չի ուղարկել ԱՄՆ-ին, Կանադային կամ Մեծ Բրիտանիային, եւ որ «կապ չունի՝ նրանց պաշտոնյաները կգան, թե ոչ, նրանք կտեսնեն Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի հաջողությունը»։ «Սպորտը քաղաքականության հետ կապ չունի»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ