News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վարդենիսի բնակիչներն ի աջակցություն «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի՝ փակել են Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը եւ իրենց պահանջներն են ներկայացնում։

Նշենք, որ Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։

 «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյան NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 2 ժամից ավելի է՝ բնակիչները փակել են այդ ավտոճանապարհն ու պահանջում են՝ անհապաղ ազատ արձակել Արամ Հարությունյանին։

«Բնակիչները պահանջում են նաեւ հանդիպում Տարածքային կառավարման նախարարի, մարզպետի եւ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։ Հայկ Սարգսյանի հետ էլ հանդիպում են պահանջում, որովհետեւ նա վերջերս հայտարարություն էր արել այն մասին, թե Վարդենիսում պատկերն էապես պետք է փոխվի ընտրությունների ժամանակ»,- ասաց նա։

Նշենք, որ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել է 16.51 տոկոս, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 37.76 տոկոս։ Եվ ընտրությունների արդյունքում ձայների 46.11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, չկարողացավ տեղական իշխանություն ձեւավորել:

Կոալիցիայի մասին հայտարարությունից հետո ձերբակալվել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Ա. Հարությունյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ